Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հեռակա ուսուցման ընդունելություն՝ բուհերում

Հեռակա ուսուցման ընդունելություն՝ բուհերում
11.09.2013 | 16:02

Բուհերում շարունակվում է հեռակա ուսուցման ընդունելությունը։ Մասնավորապես, Երևանի պետական համալսարանում մեզ հայտնեցին, որ բակալավրիատի ընդունելության համար դիմումները պետք է ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը, իսկ մագիստրատուրայի համար` մինչև հոկտեմբերի 10-ը: Մինչ այժմ ԵՊՀ 24 մասնագիտությունների գծով հեռակա ուսուցմամբ բակալավրիատ է դիմել 360 դիմորդ: Բակալավրիատի ընդունելության քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 5-14-ը, իսկ արդեն հոկտեմբերի 25-ին հայտնի կդառնան ընդունվածների անունները: Իսկ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 20 մասնագիտությունների գծով այս պահի դրությամբ դիմել է ավելի քան 300 դիմորդ: Մագիստրատուրայի ընդունելության քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 18-25-ը համապատասխան ֆակուլտետներում` տվյալ մասնագիտությամբ բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրով:

Նշենք, որ ԵՊՀ-ում հեռակա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի դասերը կսկսվեն նոյեմբերի 1-ից:

Իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հեռակա ուսուցման փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը: Ընդունելության քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 3-20-ը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ